Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին իր դռները բացեց հավատացյալների առջև՝ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու՝ երկար սպասված վերաօծման արարողությունից հետո:
Եկեղեցու վերականգնման նախագծին մասնակցել են հայ և վրացի մասնագետներ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին վերանորոգվել է բացառապես բարեգործական միջոցներով: Եկեղեցու վերաօծման արարողությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, արարողությանը ներկա է եղել աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։